Տնտեսական

18.06.2022 11:23


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը․ «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարություն և հայտնել, որ նախարարության պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները կարիք ունեն փոխարինման, քանի որ մաշվածության արդյունքում դրանց շահագործումը, պահպանումը և ընթացիկ վերանորոգումը դարձել են առավել ծախսատար։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ ավտոմեքենաներից մեկը վթարված է և ենթակա չէ շահագործման։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ ԱԳՆ-ն առաջարկել է իրեն ամրացված հինգ միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրակցել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին այլ գերատեսչություններին ամրակցելու կամ օտարման ներկայացնելու նպատակով։ Նշենք, որ ԱԳՆ-ն պահանջում է նաև նախարարությունում պահպանել սահմանաքանակը՝ 16 ավտոմեքենա:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարի խնդիր է դրել թարմացնելու աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների պարկը։ Քննարկվում է ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլև էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը։ «Այսպես ասած, «բալաստներից» փորձում ենք ձերբազատվել, որպեսզի և՛ ծանրաբեռնված չլինենք, և՛ ավելորդ ծախսերը նվազեցնենք»,–ասել է Հարությունյանը: Չի բացառվում, որ մեր պաշտոնյաներին առաջիկայում Երևանում տեսնենք էլեկտրական շարժիչով մեքենաներով շրջելիս»:

Այս խորագրի վերջին նյութերը