Լրահոս

02.09.2011 13:13


Հրդեհներ

Սեպտեմբերի 1-ին` խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես,Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում (Պարոնյան փողոցի կողմից)`1000քմ, «Դալմայի այգիներում»(Լենինգրադյան փողոցի կողմից)`3000քմ, Հասրաթյան փողոցի հարակից գերեզմանատանը`1500քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում`1500քմ, Շիրակի մարզի Աղին գյուղում`5հա, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում`2000քմ, Լոռու մարզի  Քարաձոր գյուղի մոտակայքում`20հա, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում`7հա,Կոտայքի մարզում`Աբովյան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում`2000քմ, Նոր Հաճն քաղաքում`4000քմ, Բյուրեղավան քաղաքում`6000քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում`5հա, Պտղնի գյուղի թիվ 2 Այգեգործական թաղամասի մոտակայքում`6000քմ, Աբովյան քաղաքում`8000քմ, Վայոց ձորի մարզի Շատին գյուղում`2հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում`2000քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Սեպտեմբերի 1-ին`ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել`15.30-ին:

Թովմասյանի տան բակում այրվել է կուտակած 500 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել`19.50-ին: Իսակովի փողոցի`  Մելքոնյանին պատկանող թիվ 2 տան բակում այրվել է 6տ կուտակած անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը