Լրահոս

02.09.2011 13:44


Քադաֆիի վարչապետն անցել է ապստամբների կողմը

Մուամար Քադաֆիի պաշտոնանկ արված կառավարության վարչապետ Բաղդադի Ալի ալ Մահմուդին անցել է ապստամբների կողմը։

Ինչպես փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները, արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում Բաղդադի Ալի ալ Մահմուդին հայտարարել է, որ ինքը հարաբերություններ է հաստատել ապստամբների կառավարության՝ Ազգային անցումային խորհրդի հետ։ Նախկին վարչապետը նաև ընդգծել է, որ ինքը գտնվում է Լիբիայի տարածքում։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ալ Մահմուդին փախել է Թունիս մայրաքաղաք Տրիպոլիի վրա ապստամբների գրոհն սկսելուց անմիջապես հետո։

Ալ Մահմուդին, ով Քադաֆիի օրոք համարվում էր երկրի ֆորմալ ղեկավարը, բազմիցս հանդես էր եկել երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման նախաձեռնությամբ։ Դեռևս մայիսին նա երկու կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը, սկսել բանակցություններ և նոր սահմանադրության նախագծի պատրաստման աշխատանքները։

Այս խորագրի վերջին նյութերը