Լրահոս

02.09.2011 13:46


ՄԱԿ–ն օրինական է ճանաչել Գազայի շրջափակումը, Թուրքիան շտապում է պատասխան տալ։

ՄԱԿ–ն օրինական է ճանաչել Գազայի շրջափակումը, Թուրքիան շտապում է պատասխան տալ։

Գազայի հատվածի ջրային շրջափակումը համապատասխանում է միջազգային իրավունքին։ Նման եզրահանգում է արձանագրված ՄԱԿ–ի «Ազատության  նավատորմի» գործի հետաքննության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի զեկույցում։

«Գազայի զինված խմբավորումները լուրջ սպառնալիք են Իսրայելի անվտանգության համար։ Գազայի ջրային շրջափակումն օրինական միջոց է Իսրայելի պետական անվտանգության ապահովման համար»,– նշված է զեկույցի առաջաբանում։

Միևնույն ժամանակ Իսրայելին ներողություն խնդրելու վերջնաժամկետ հայտարարած Թուրքիան շտապում է պատասխան տալ ՄԱԿ–ի վերոհիշյալ զեկույցին։ Ահմեդ Դավութօղլուն ընդհատել է իր պաշտոնական այցը Փարիզ և վերադարձել Թուրքիա։

Հիշեցնենք, որ «Ազատության  նավատորմի» գործի հետաքննության համար ստեղծված հատուկ հանձնաժողովը ստեղծվել էր ՄԱԿ–ի կողմից 2010-ին։ Հանձնաժողովը բաղկացած է 2-ական թուրք և իսրայելցի պաշտոնյա ներկայացուցիչներից, իսկ հանձնաժողովի ղեկավար էր նշանակվել Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերը։

Այս խորագրի վերջին նյութերը