Լրահոս

02.09.2011 14:42


Հայտնի է դարձել կյանքի բարեկեցության մակարդակով աշխարհի ամենավատ քաղաքը

Հայտնի է դարձել կյանքի բարեկեցության մակարդակով աշխարհի ամենավատ քաղաքը

Բրիտանական «The Economist» շաբաթաթերթը  հատուկ հետազոտություն է անցկացրել, որից պարզվել է կյանքի բարեկեցության մակարդակով աշխարհի վատագույն քաղաքը։ Ըստ շաբաթաթերթի՝ դա Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեն է։

Հետազոտության առարկա են դարձել շուրջ 140 քաղաքներ, այդ թվում նաև պատերազմական վիճակում գտնվողները, օրինակ՝ Տրիպոլին։

Հարարեն վատթարագույն քաղաք է ճանաչվել, քանի որ այնտեղ նկատվում են ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարման մշտական խափանումներ, շատ ցածրորակ են բժշկական օգնությունը, հեռախոսակապը և համացանցը։

Իսկ ամենահարմարավետ և բարեկեցիկ քաղաք է ճանաչվել, ըստ թերթի, ավստրալական Մելբուռնը։

Այս խորագրի վերջին նյութերը