Լրահոս

02.09.2011 18:02


Մահացու պատահար Հաղարծին գյուղում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 05.40-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղարծին գյուղի իր տանը հայտնաբերվել է 36-ամյա Ղուկաս Թամամյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Ղ. Թամամյանի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի հանդամասում շրջվել և ընկել  է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ապա` տեղափոխվել տուն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը