Տնտեսական

14.07.2022 15:56


Փաշինյանի աշխատակազմը հյուրերին տարել է «Փարավոն» ժամանցի կենտրոն. ծախսել են 7.5 միլիոն դրամ

Փաշինյանի աշխատակազմը հյուրերին տարել է «Փարավոն» ժամանցի կենտրոն. ծախսել են 7.5 միլիոն դրամ

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 7.5 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում։

Փաշինյանի աշխատակազմը 59 անձի համար այդ կենտրոնում ծախսել է 7.5 միլիոն դրամ։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է վարչապետի աշխատակազմի և «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի («Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոն) միջև հուլիսի 7-ին կնքած մեկ անձից գնման պայմանագրին, որով այդ կենտրոնում սենյակների և դահլիճների վարձակալման, 59 անձի համար լանչի և սուրճի ընդմիջման, սննդի և սպասարկման ծառայությունների համար վճարվել է 7.5 միլիոն դրամ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը