Քաղաքական

30.07.2022 23:01


Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հերթական հայտարարությունը։ Ինչպես տեղեկաcնում է ՀՀ ՊՆ-ն, հուլիսի 30-ին երկու անգամ Ադրբեջանի Պն-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը