Լրահոս

06.09.2011 11:15


Վայքի ծննդատան դեպքը իրավապահ մարմինների վարույթում է

Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունն մասնագիտական ուսումնասիրություն իրականացնելու գործընթացի նկատմամբ ամենօրյա շարունակական հսկողություն է սահմանել ինչպես երեխայի բուժման, այնպես էլ դեպքի կապակցությամբ:

Ցավոք, չնայած ձեռնարկված միջոցառումներին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, և 04.09.2011թ. ժամը 03:25-ին մահ է արձանագրվել: Առավոտյան դիակը տեղափոխվել է մանկական ախտաբանաանատոմիական կենտրոն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիահերձում կատարելու համար:

Այս պահին հանձնաժողովը` ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանի ղեկավարությամբ, գտնվում է Վայքի ծննդատանը դեպքի հետ կապված հանգամանքները տեղում պարզելու և բուժհաստատությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը գնահատելու նպատակով:

Հաշվի առնելով, որ դեպքը իրավապահ մարմինների վարությում է և այդ կապակցությամբ նյութերը գտնվում են նախնական քննության փուլում, օրենսդրությունը պահանջում է մահվան դեպքի ուսումնասիրություն` դատաբժշկական փորձաքննության Ճանապարհով, որի իրականացումը հնարավոր է գործը վարող մարմնի, տվյալ դեպքում Վայքի քննչական բաժնի համապատասխան որոշմամբ: Վերջինս, ըստ նախնական պայմանավորվածության, կստանանք առաջիկա ժամերին: Դիահերձումը կկազմակերպվի վաղը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` առողջապահության նախարարությունը իրավասու է նախնական քննության տվյալները հրապարակել միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Հիշեցնենք, որ Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ տեսանյութի համացանցում հայտնվելուն պես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` խնդիրը ուսումնասիրելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Երեխան ծնվել է Վայքի ծննդատանը, 14.08.2011թ. երեկոյան ժամը 11-ին, ծանր վիճակով, որի կապակցությամբ տեղեկացվել է գլխավոր մասնագետը և արագ արձագանքման ծառայության միջոցով նորածինը մի քանի ժամվա ընթացքում տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական կլինիկա (ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգին համապատասխան):

Նախարարի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանումների պաշտոնյաները եղել են «Մուրացան» համալսարանական կլինիկայում, տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջացառումներ ձեռնարկելու համար: Այս նպատակով Վայքի ծննդատնից պահանջվել են բժշկական փաստաթղթերի պատճենները դեպքի վարման մասնագիտական գնահատման և համապատասխան եզրահանգման համար:

Այս խորագրի վերջին նյութերը