Լրահոս

07.09.2011 10:05


Ռուսները շնորհակալություն են հայտնել հայերին

Ռուսները շնորհակալություն են հայտնել հայերին

Երեկ ուշ երեկոյան «Եվրո 2012»–ի ընտրական B խմբում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 4։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ խմբի ֆավորիտներից՝ Սլովակիայի նկատմամբ, ինչի շնորհիվ մեր թիմը խմբում այժմ երրորդն է՝ ընդամենը մեկ միավոր հետ մնալով երկրորդ տեղում ընթացող Իռլանդիայի հավաքականից։

Մեր թիմի հաղթանակը ուրախացրել է ոչ միայն հայ երկրպագուներին։ Ողջ Ռուսաստանը նույնպես անհամբերությամբ սպասում էր այս խաղի արդյունքին, քանի որ սլովակների անհաջողության դեպքում ռուսներն, այժմ վաստակելով ընդամենը մեկ միավոր, վաղաժամ կապահովեն ընտրական խմբում առաջին տեղը։ Այնպես որ հաղթանակից հետո դրական արձագանքները Ռուսաստանից սպասեցնել չտվեցին։

Ռուսական սպորտային կայքերից մեկը «Шнорхакалутюн» է հայտնել հայերին ու շնորհավորել հաղթանակի համար։ Լրագրողը խոստովանել է, որ նրանք երկրպագելու էին սլովակների ցանկացած հակառակորդին, սակայն կրկնակի հաճելի է, որ դա եղել է Հայաստանի հավաքականը, որն այս տարի առանձնանում է իր գեղեցիկ ու կազմակերպված խաղով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը