Մեկնաբանություն

11.08.2022 18:45


Նիկոլենք ավարտել են կապիտալի նախնական կուտակումը

Նիկոլենք ավարտել են կապիտալի նախնական կուտակումը

Ընդդիմադիր հաճախորդ աշխատող Նիկոլ Փաշինյանը կրոնի էր վերածել աղքատությունը։ Աղքատ մարդը նրա կողմից ներկայացվում էր որպես ազնվության, առաքինության, բարոյականության խորհրդանիշ։

Նիկոլն ինքն էլ էր ներկայանում որպես աղքատ մարդ, թեև քաղաքական, փորձագիտական ու լրագրողական բոլոր շրջանակները գիտեին, որ նա իշխանության առանձին ներկայացուցիչների, օլիգարխների կողմից է ֆինանսավորվում։

Նիկոլի անբարոյականությունը հենց դա էր, որ ինքը հայհոյում էր հարուստներին, քծնում աղքատներին ու աղքատ ձևանում, բայց գտնվում էր փողատերերի, իր իսկ ձևակերպմամբ՝ թալանչիների գրպանում և որպես հաճախորդ ծառայեցվում ներիշխանական գզվռտոցներում՝ որպես «հաչան շուն»։ Ով փող տար, նրա ուզածով էլ «հաչում» էր։

2018–ին Նիկոլի հիմնական հռետորաբանությունը սոցիալական արդարությանն էր վերաբերում, հարուստներից խլելուն և աղքատներին վերադարձնելուն։

Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Նիկոլն, իրոք, իր խոստման տերը եղավ, բայց մասամբ։ Նա, իրոք, սկսեց խլել հարուստներից ու բաժանել աղքատներին, բայց այն աղքատներին, որոնք իր նեղ շրջապատն էին ներկայացնում։ Նիկոլն իր հետ քայլածներին, իր հետ լրագրողական ժուլիկությամբ զբաղվողներին, ծանոթներին, խնամիներին, բարեկամներին, թուրքամետներին, քիրվայականներին, սորոսականներին պաշտոններ բաժանեց ու զարկ տվեց իր և իր նեղ շրջապատի կապիտալի նախնական կուտակմանը։

Քայլարած տղաներն ու աչոնիկները, որոնք 2018–ին հպարտանում էին իրեց զրոյական հայտարարագրերով, բոմժամական վիճակով, սեփականություն չունենալու հանգամանքով, խոսում էին, իբր, ապառիկով գնված լվացքի մեքենայի մասին, հիմա հազիվ են կարողանում թաքցնել այս 4 տարիների ընթացքում կուտակածը։ Սրանք հիմա թալանում են հայ ժողովրդին աննախադեպ տեմպերով (դեռ չենք խոսում հայ ժողովրդից խլած կյանքերն ու տարածքները)։

Նիկոլականների մոտ կուտակման առումով ամեն ինչ սխեմատիկ էր ու պարզունակության աստիճանի կանխատեսելի։ Սկզբում, երբ առաջին հազարավոր դոլարները հայտնվեցին ձեռքներում, աչքները տնկեցին ավտոմեքենաների վրա։ Հետո սկսեցին բարելավել իրենց բնակարանային պայմանները։ Հիմա սրանք արդեն սկսել են բնակարանների, հյուրանոցների, տարբեր օբյեկտների շինարարությունները, տարբեր բիզնեսներում փայ մտնոցիները, բյուջեից գումարներ ստանալն ու աղքատությունը սեփական գրպանում հաղթահարելը, ասֆալտի օլիգարխներ դառնալը։

Եթե նկատել եք, Նիկոլն այլևս չի խոսում թալանից և այլնից, քանզի ինքն ու իր շրջապատն ամբողջությամբ մխրճվել են թալանի ոլորտ։

Ի դեպ, գովազդված ապօրինի ծագում ունեցող գույքի դեմ պայքարն էլ է յուրօրինակ կապիտալի կուտակման աղբյուր դարձել նիկոլենց համար։ Ինչպես լրագրող Նիկոլն էր մականունավոր–օլիգարխների հետ լեզու գտնում, այնպես էլ հիմա պետական պաշտոնյա Նիկոլն է լեզու գտնում դրանց հետ։ Գույքի մի չնչին մասը ներկայացվում է որպես ապօրինի ծագում ունեցող, որպեսզի պողոսների աչքներին թոզ փչվի, մի մասը ներքին կարգով «պետականացվում» է, իսկ երրորդ մասը մնում է թալանչիին։ Բոլորը, նկատի ունենք՝ նիկոլենց ու թալանչիներին, գոհ են ու երջանիկ։

Մի խոսքով, հեղափոխությունը ոչ միայն խժռում, այլ նաև կերակրում է իր զավակներին, որպեսզի․․․ վերջում չաղացրած «մորթի» դրանց։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը