Լրահոս

07.09.2011 11:24


Հրդեհներ

Սեպտեմբերի 6-ին`ժամը 17.11-ին ահազանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հարակից խոտածածկ տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է,որ հրդեհը տարածվում է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ուղղությամբ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00-ին, մարվել`21.10-ին: Այրվել է 500 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Կոտայքի մարզում` Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տարածքում`6հա, Եղվարդ քաղաքում`1,5հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարած­քում`1,5հա, Աբովյան քաղաքի ‘’Չայկա’’ ռեստորանային համալիրի հա­րա­կից տարածքում`1հա,Արզական գյուղում`2հա,Արարատի մարզի Մասիս քաղաքում`5000քմ, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում`  գերեզմանատան հարակից տարածքում`2000քմ, Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում` ձիարշավարանում`1200քմ, Վայոց ձորի մարզի  Խաչիկ գյուղի ‘’Դույզ’’ կոչվող հանդամասում`50հա, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում`5հա, Լոռու մարզում`Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տա­րած­քում`4000քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Նույն օրը`ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 51 փողոցի թիվ 9 շենքի բակում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել`18.58-ին:

Հ.Հովհաննեսյանին պատկանող N 954 ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր:

Սեպտեմբերի 7-ին`ժամը 02.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 64 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է Աբովյան փողոցի թիվ 70 տունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.18-ին, մարվել`03.41-ին:

Ամբողջությամբ այրվել են Լենդրուշ Խուդոյանին պատկանող երկհարկանի տան տանիքը`150 քմ մակերեսով և խո­հանոցը` իր գույքով 20 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը