Տնտեսական

24.08.2022 11:13


Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75%-ը, արոտավայրերի 85%-ը, պտղատու այգիների զգալի մասը, ոռոգովի տարածքների մոտ 90%-ը

Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75%-ը, արոտավայրերի 85%-ը, պտղատու այգիների զգալի մասը, ոռոգովի տարածքների մոտ 90%-ը

2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում:

2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը