Տնտեսական

09.09.2022 16:42


Մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով խնայողությունները․ տնտեսագետ

Մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով խնայողությունները․ տնտեսագետ

Երբ խոսում ենք երկրի տնտեսության կամ բնակչության մակարդակի աճի մասին, պարտադիր պետք է ուշադրություն դարձնենք միգրացիայի հետ կապված ցուցանիշներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Փորձագետի խոսքով՝ ընթացիկ տարում միգրացիայի ռեմպերը շարունակվում է։ Այն հասել է ահռելի մասշտաբների։

«Մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով խնայողությունները։ Հայաստանում ոչ միայն հինգ անգամ ավելացել է դոլարային արժույթի քանակը, այլ ավելացել են նաեւ ԱՄՆ-ում դոլարային խնայողությունները։ Դա պատահական տեղի չի ունեցել։ Գաղտնիք չէ, որ մեր շատ հայրենակիցներ՝ Մեքսիկայով եւ այլ երկրներով, արտագաղթում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով դոլարով խնայողությունները։ Այսինքն՝ Հայաստանում կապիտալի եւ մարդկային ռեսուրսների արտահոսք է տեղի ունենում»,-պարզաբանեց Պարսյանը։

Նրա կարծիքով՝ այդ միտման դեմ պետք է պայքարել, քանի որ խոսքն անվտանգության մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը