Լրահոս

10.09.2011 12:59


Աստղաբան–էզոթերիկի կանխատեսած արյունահեղությունն օգոստոսին Հայաստանում չեղավ

Աստղաբան–էզոթերիկի կանխատեսած արյունահեղությունն օգոստոսին Հայաստանում չեղավ

Դեռևս հունիսի սկզբին աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կանխատեսել էր, որ ամառը լինելու է ճգնաժամային, ու ինչպես հատկապես օգոստոսի վերջին հատվածը կանցնի, այնպես էլ կընթանա ամբողջ աշունը։ Այսօր «7օր»–ի հետ զրույցում աստղաբան–էզոթերիկն ընդգծել է, որ հենց այդպես էլ եղավ՝ հիշատակելով վերջին օրերին Հայաստանում տարբեր ոլորտներում (բանակ, ոստիկանություն, հասարակություն և այլն) տեղի ունեցող զարգացումները։

–Չնայած՝ իմ կանխատեսումներով ավելի ծանր հետևանքներ պետք է լինեին։ Այսինքն, շատ խնդիրներից մենք կարողացանք ձերբազատվել։ Օգոստոսի վերջին այնպիսի լարված իրավիճակ էր, որ կարող էր զանգվածային արյունահեղություն լիներ Հայաստանում, բայց չեղավ։ Երևի քաղաքական դաշտում երկու կողմերի զգոնությունը կամ հեռատեսությունը թույլ տվեց ձերբազատվել այդ դժբախտ դեպքերից։ Այնինչ նույն մարտի մեկը կարող էր կրկնվել։ Բայց պաշտոնատար անձանց չարաշահումները, նրան փոփոխությունները, որ պետք է օգոստոսի վերջին լինեին, եղա՛ն,–նկատել է Գ. Հովհաննիսյանը։

Աստղաբան–էզոթերիկն ընդգծել է, որ հանրության լարվածությունն էլ այդ իրադարձությունների պատճառահետևանքային արտացոլումն է. գերզգայուն մարդիկ զգում են՝ ինչ է կատարվում իրենց երկրի հետ։

Մինչև 2011–ի ավարտն իրավիճակը սպասողական է լինելու, սեպտեմբերի 23–ից էլ, ըստ մասնագետի, մարդիկ պետք է տուրք տան միմյանց հետ դիվանագիտական շփումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը