Լրահոս

13.09.2011 12:44


Սերժ Սարգսյանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներին

Սերժ Սարգսյանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներին

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ-ի նիստերի օրակարգը հաստատելուց առաջ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը հիշեցնելով, որ Թուրքիայի խորհրդարանն իր օրակարգից հանել է հայ-թուրքական արձանագրությունները` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է` նպատակահարմար չէ պատգամավորներով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա էլ այդ արձանագրությունները հետ կանչի ՀՀ խորհրդանաի օրակարգից:

Հ. Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ կարելի է մի քիչ էլ սպասել, քանի որ միջազգային կազմակերպությունները հնարավոր է ճնշումներ գործադրեն Թուրքիայի խորհրդարանի վրա` հայ-թուրքական արձանագրությունները կրկին օրակարգ մտցնելու առումով:

-Այդ լիազորությունը նախագահի տիրույթում է գտնվում: Հետո էլ ոչ թե Թուրքիայի օրակարգից է հանվել, այլ իրենց կանոնակարգ-օրենքով երբ նոր խորհրդարան է ձևավորվում, նախորդ խորհրդարանի նստաշրջանում առկա բոլոր հարցերը հանվում են: Իմ կարծիքով հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներին և մեր առաջարկելու կամ նախագահին հուշելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում և համոզված եմ, որ այդ ընթացքում, եթե Թուրքիայի կառավարությունը նորից չառաջարկի օրակարգում ընդգրկելու այդ հարցը, այդ ժամանակ համոզված եմ, որ ՀՀ նախագահը շատ ճշգրիտ և ժամանակին որոշում կկայացնի,-հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը` միևնույն ժամանակ ընդդծելով, որ եթե կոլաիցիոն բոլոր խմբակցությունները կորոշեն, որ հանրապետության նախագահին այդ հարցով դիմելու անհրաժեշտություն կա, ինքը պատրաստ է իր գործընկերների ցանկությունն իրականացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը