Լրահոս

13.09.2011 15:18


Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել

Երեքշաբթի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին, «ՌՒԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, հաղորդում է Աֆղանստանի ՆԳՆ–ն։

Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել են մոտակա տները, ոչնչացել մի քանի ավտոմեքենաներ։ Ահաբեկչության մանրամասները բացահայտվում են։

Այս պահին արտակարգ իրավիճակի շրջանում պայքար է ծավալվել ահաբեկիչների և ոստիկանության միջև։

Այս խորագրի վերջին նյութերը