Լրահոս

14.09.2011 10:28


Հնդկաստանում բախվել են երկու գնացք. կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանում բախվել են երկու գնացք. կան զոհեր և վիրավորներ

«Սինհուա»–ն հաղորդում է, որ Հնդկաստանի հարավում գտնվող Տամիլնադ նահանգի Արակոնամ քաղաքի մոտ գնացքների բախման հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 80–ը վիրավորվել են։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21։30–ին Տամիլնադ նահանգի վարչական կենտրոն Չենայից 80 կմ հեռավորության վրա։ Էլեկտրագնացքը բախվել է ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով վերջինիս երեք վագոններ դուրս են եկել գծերից։

Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, և դժբախտ պատահարի զոհերի թիվը կարող է աճել։ «Gazeta.ru»–ն փոխանցում է, որ 17 հոգու վիճակը գնահատվում է ծանր։

Այս խորագրի վերջին նյութերը