Լրահոս

14.09.2011 12:01


ՀՀԿ–ական պատգամավոր. «ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը կշարունակվի»

ՀՀԿ–ական պատգամավոր. «ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը կշարունակվի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն ասել է, թե ՀԱԿ–իշխանություն առկախված բանակցային գործընթացը կշարունակվի։

–Չեմ կարծում, որ պատեհ կամ անպատեհ որևէ առիթ կարելի է օգտագործել երկխոսությունն առկախելու համար,–հանրապետականը հորդորել է ՀԱԿ–ին։

Նա նշել է, որ Կոնգրեսը որևէ պատճառ չի ունեցել երկխոսությունն առկախելու համար, և Տիգրան Առաքելյանի հետ կապված միջադեպն ընդամենն առիթ էր։ Բանախոսը հույս է հայտնել, որ ՀԱԿ–ի գործընկերներն ըմբռնումով կմոտենան այս հորդորներին, և մոտ ապագայում երկխոսությունը կվերսկսվի։

–Իշխանությունների հետ չի կարելի վերջնագրերով խոսել, քանի որ քաղաքական փոքրամասնությունները երբևէ ներքաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չեն ունեցել. նրանք որոշումներ կայացնելու հնարավորություններ ևս չեն ունեցել,–ընդգծել է Գ. Մելիքյանն՝ անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցիչների մեկնաբանություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը