Տնտեսական

06.10.2022 11:44


ԱԺ-ի բուֆետ-ճաշարանը կվերանորոգվի մեկ անձից գնման ընթացակարգով. կհատկացվի 31 մլն դրամ

ԱԺ-ի բուֆետ-ճաշարանը կվերանորոգվի մեկ անձից գնման ընթացակարգով. կհատկացվի 31 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց Հայաստանի ԱԺ-ի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն):

Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման և մինչև հերթական նստաշրջանի գումարումը, ճաշարանի վերաբացման անհրաժեշությամբ պայմանավորված, ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացվող Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքների ձեռքբերումը իրականացնել մեկ անձից գնման եղանակով:

Այս աշխատանքների համար կտրամադրվի 31 մլն դրամ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը