Լրահոս

15.09.2011 00:41


Սերժ Սարգսյանը հոկտեմբերին այցելելու է Ռուսաստան

Սերժ Սարգսյանը հոկտեմբերին այցելելու է Ռուսաստան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը զանգահարել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին և շնորհավորել ծննդյան կապակցությամբ։

ՌԴ և ՀՀ նախագահներն ընդգծել են ընթացիկ տարվա հոկտեմբերին Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստական աշխատանքների կարևորությունը։

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Մեդվեդևն ու Ալիևը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով ընթացող ռուս–ադրբեջանական երկխոսությունից, որը, ՌԴ մամուլի ծառայության փոխանցմամբ, կրում է շփման փոխըմբռնման և վստահության բնույթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը