Լրահոս

15.09.2011 10:48


Ահմադինեժադն Իսրայելին երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ է մեղադրել

Ահմադինեժադն Իսրայելին երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ է մեղադրել

Ինչպես հայտնում է «cursorinfo.co.il»–ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իսրայելի «սիոնիստական վարչակարգին» երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ է մեղադրել։

«The Washington Post» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ԱՄՆ–ի բոլոր դժբախտություններն Իսրայելի մեղքով են։ Նրա խոսքերով՝ դրանք «երկու մահացու մեղքեր» են։

–Սիոնիստները մշտապես անում են միևնույն բանը։ Նրանք տներ են քանդում, սպանում ու ահաբեկչություն տարածում,–ասել է Իրանի նախագահը։

Ահմադինեժադը կարծում է, որ Իսրայելը «մշտապես և ամենուր արյան ծարավ է»։

–Ամենուր, որտեղ կա հակամարտություն կամ պատերազմ, մենք տեսնում ենք սիոնիստների  ներկայությունը,–ընդգծել է իրանական ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ հենց նրանք են «ամերիկյան կայսրության կործանման» պատճառը։ –Սիոնիստները մի քանի անգամ արդեն մեծամասշտաբ պատերազմներ հրահրել են։ Նրանք շարունակում են նույն քաղաքականությունը բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ,–հստակեցրել է Ահմադինեժադը։

Այս խորագրի վերջին նյութերը