Լրահոս

15.09.2011 14:38


Սեյրան Օհանյան. «Բանակում որևէ դեպք հնարավոր չէ թաքցնել»

Սեյրան Օհանյան. «Բանակում որևէ դեպք հնարավոր չէ թաքցնել»

«Բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել և այսօր էլ չկա: Բոլորն իրենց արժանի պատիժը ստանում են»,–այսօր կառավարության շենքի առջև բողոքի դուրս եկած՝ բանակում մահացած զինվորների ծնողների հետ զրուցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

–Բանակում որևէ դեպք հնարավոր չէ թաքցնել, որպեսզի մարդիկ անպատժելի լինեն. բոլորը իրավական հարթության վրա պատիժ են ստանում,–հայտարարել է նա։

Նախարարը հավաստիացրել է, որ զինված ուժերում տեղի ունեցող ցանկացած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվում, և չկա մի դեպք, որի մեղավորները բացահայտված չլինեն ու չկրեն իրենց պատիժները։

Հարցին, թե ինչու է զինադադարից հետո հայկական կողմը տվել 1500 զոհ, նախարարը նախ չի հրապարակված թվերը ճիշտ չի համարել, ապա հավելել է, որ բանակում գրանցվող արտակարգ պատահարների թիվը տարեցտարի նվազում է։

Այս խորագրի վերջին նյութերը