Մեկնաբանություն

15.10.2022 18:09


«Սբխեչի ուլի» խրախճանքը

«Սբխեչի ուլի» խրախճանքը

Ադրբեջանը մետր առ մետր գրավում է Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, երկօրյա մարտերում մենք 200-ից ավելի զոհ ունենք ու մոտ 300 վիրավոր, ունենք նոր ռազմագերիներ, ադրբեջանցիները «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգի շրջանակներում գնդակահարում են հայ ռազմագերիներին, թշնամին անարգում է մեր զոհված զինվորների մարմինները, կին զինվորականի մարմինը կտրտում ու տեսանյութը տեղադրում են համացանցում, «ժողվարչապետը» խաղաղություն է մուրում թշնամուց ու արժանանում արհամարհանքի՝ խոստովանելով, որ Ալիևը Երևանն է պահանջում:

Եվ ահա այս պայմաններում մեկ այլ ՔՊ-ական՝ «սբխեչի ուլի» դեմքով Տիգրան Ավինյանը, խրախճանքի միջոցով սեփական քարոզարշավն է իրականացնում: Այս նորաթուխ օլիգարխը ցանկանում է Երևանի կամ Էրիվանի քաղաքապետ դառնալ: Իր համար մեկ է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իր պաշտոնն է, թեկուզև՝ ադրբեջանաթուրքական տիրապետության տակ:

Ավինյան Տիգրանը Նիկոլի փողի մեշոկներից մեկն է: Նրա անունը կապվում է Քաջարանի պղնձամոլիբդենայինի, բանկային ոլորտի, շինարարության ու այլ բիզնեսների հետ: «Սբխեչի ուլը» «թավշյա» հեղափոխություն կոչվածի արդյունքում «բոմժից» դարձավ մեծահարուստ: Ու հիմա մերօրյա Զիմզիմովի կարգավիճակով անխնա օգտագործում է վարչական ռեսուրսն ու պատրաստվում Երևանը զավթելուն:

Նման բան Երևանը երբեք չի տեսել: Ավինյանը սկզբում առանց կարգավիճակի, իսկ այժմ արդեն փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելով մայրաքաղաքի փաստացի ղեկավար է աշխատում: Եվ սա այն իշխանությունների օրոք, որոնք խոստացել էին հրաժարվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից, խոստացել էին օրինական ու թափանցիկ կառավարում:

«Սբխեչի ուլը» նույնիսկ ողբերգության ֆոնին է ինքնագովազդվում: «Սուրմալուի» պայթյունի ու փլատակների կադրերի վրա նա գնացել ու քաղաքապետի թեկնածու էր խաղում:

Թշնամին գրոհել է Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Վարդենիսի ուղղությամբ, քաղաքացիական անձիք ու օբյեկտներ են տուժել, բայց սրանց պետքը չէ: Սրանք քեֆ են անում ժանտախտի պահին ու պատրաստվում իշխանազավթման:

Անբարոյականությունը, փողամոլությունը, պաշտոնամոլությունը սրանց մոտ չափ ու սահման չունի: Հետևաբար՝ սրանց ոչ թե պետք է հեռացնել, այլ պետք է վռնդել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերից, որպեսզի Հայաստան ունենանք ու Երևանը Երևան մնա:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը