Լրահոս

15.09.2011 14:32


ՀՀՇ վարչության նախագահ. «Մինչև սեպտեմբերի 30-ը չարտասանած իշխանության «ոչ»-ը մենք կդիտարկենք որպես ոչ երկխոսությանը»

ՀՀՇ վարչության նախագահ. «Մինչև սեպտեմբերի 30-ը չարտասանած իշխանության «ոչ»-ը մենք կդիտարկենք որպես ոչ երկխոսությանը»

Այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։ Նա կարծիք է հայտնել, որ իշխանության և ընդդիմության միջև երկխոսության անհրաժեշտությունը գիտակցում են ինչպես իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ ընդդիմությունը։

-Եթե երկխոսությունն ստացվի, շատ լավ։ Միաժամանակ, մենք լուրջ զանգվածներ ունենք, որոնք չեն էլ ուզում, որ այն ստացվի։ Եթե խռոված ենք, եթե կա կոմպլեքս, օդում կախված է մնում մի հարց։ Մենք գրավոր, պաշտոնական բոլոր միջոցներով ասել ենք, որ պահանջում ենք արտահերթ ընտրություններ։ Այսինքն, օրակարգային հարցն իշխանության սեղանին է։ Իրենց պատասխանը, սակայն, մենք դեռ չենք ստացել։ Թող իրենք ասեն, որ ՀԱԿ-ի՝ արտահերթ ընտրությունների մասին առաջարկն անընդունելի է, այսինքն, մեր «պատասխանը Չեմբեռլենին», սա պատասխան կլինի»,- հայտարարել է Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ իշխանության՝ արտահերթ ընտրությունների հիմնավորումները մերժող 130 էջանոց փաստաթուղթն իրենք չեն ընդունում, քանի որ այն տպված և հանձնված չէ իրենց, բացի այդ, փաստաթղթի վերջին, ամփոփիչ 30 էջերն անգամ չեն ընթերցվել, այն դեպքում, երբ ՀԱԿ-ի 85 էջանոց փաստաթուղթը տեղադրված և հասանելի է համացանցում։

Արամ Մանուկյանը ավելցրել է նաև, որ արտահերթ ընտրությունների անցկացմանը պաշտոնական «այո» կամ «ոչ» ասելու համար ՀԱԿ-ն իշխանություններին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի վերջը։

-Քանի որ մենք պայմանավորվել ենք, որ «այո»-ի ու «ոչ»-ի ժամանակը մինչև սեպտեմբերի վերջն է, մինչև սեպտեմբերի 30-ը չարտասանած նրանց «ոչ»-ը մենք կդիտարկենք որպես ոչ»,– ընգծել է ՀՀՇ վարչության նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը