Լրահոս

16.09.2011 12:58


Աստղագետները հայտնաբերել են մոլորակ, որն ունի ոչ թե մեկ, այլ երկու արև

«Բի–Բի–Սի»–ի ռուսական ծառայությունը հաղորդում է՝ ամերիկացի աստղագետները հայտարարել են, թե առաջին անգամ հայտնաբերել են մոլորակ, որը միանգամից երկու աստղի ուղեծրերում է պտտվում։

Խոսքը «Kepler-16b» մոլորակի մասին է, որը մեծությամբ Սատուրնի չափ է։ Այն Երկիր մոլորակից հեռու է 200 լուսատարի։

Չնայած որ մոլորակն ունի երկու արև, որոնք չափերով Արեգակից փոքր են, այդ մոլորակի մակերեևույթի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով –73 աստիճան է։

Մոլորակը հաջողվել է հայտնաբերել ՆԱՍԱ–ի «Կեպլեր» հեռադիտակի օգնությամբ, որի անունով էլ այն կոչվել է։

Այս խորագրի վերջին նյութերը