Մեկնաբանություն

27.10.2022 14:48


Ովքեր և երբ սպանեցին Վազգեն Սարգսյանին

Ովքեր և երբ սպանեցին Վազգեն Սարգսյանին

Թվում է, թե վերնագրում նշված հարցադրումների պատասխանները հայտնի են․ Վազգեն Սարգսյանին սպանել են 1999–ի հոկտեմբերի 27–ին, սպանել է Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը։

Վազգեն Սարգսյանը սպանվեց, սակայն նրա նպատակը՝ ազատագրված Շուշին ու Արցախն ապրում էին։ Ու քանի ապրում էին, Վազգենը շարունակում էր ապրել։

Վազգենին սպանել են կրակողը կամ կրակողները, սակայն Վազգենի գաղափարների ու նպատակների վրա կրակել են թիկունքից։ Ավելի ճիշտ՝ տանից։ Դա արել նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Արամը պղծեց Վազգենի շիրիմը, թքեց նրա դավանած արժեքների ու Վազգենի հիշատակի վրա։

Ինչպես հայտնի է, Վազգեն Սարգսյանը հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների ձևավորման ճարտարապետներից էր, դրա խորացման ջատագովը։ Վազգենը դեմ էր Արցախն Ադրբեջանին հանձնելուն, դրա համար էլ մեծագույն դերակատարում ունեցավ 1998–ի իշխանափոխության հարցում։

Վազգենի սպանությունից հետո Արամ Սարգսյանը նստեց վարչապետի աթոռին՝ ինքն իրեն հռչակելով Վազգենի գաղափարների հետևորդ ու քաղաքական ժառանգորդ, սակայն նա իրականում ձեռք բերեց մասնագիտություն, ավելի ճիշտ՝ աշխատանք։ Արամը Վազգենի եղբայր է աշխատում մինչև հիմա։ Այդ բիզնեսը շատ եկամտաբեր է։

Վազգենի անունն օգտագործելով՝ Արամը քաղաքական պուտանկություն է անում։ Նա ամբողջությամբ դավաճանեց Վազգենին՝ դառնալով հակառուսական հիստերիկ գործիչ, կողմ արտահայտվելով Արցախի հանձնմանը։

Վազգենի արձանը Շուշիում պղծեցին ու դրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց արի ու տես, որ անգամ այս ամենից հետո Արամը Վազգենի եղբայր է աշխատում՝ Նիկոլի համար հաճախորդություն անելով ու Թուրքիայի համար ծառայելով։

Այնպես որ Վազգեն Սարգսյանին իրականում Արամ Սարգսյանն ու նրա նմաններն են սպանել (Սասուն Միքայելյանով, բանով)։ Նրանք ովքեր ոտքերի տակ առան Վազգենի գաղափարները և քստմնելի ձևով օգտագործում են նրա անունը՝ սեփական բիզնեսն առաջ տանելու համար։ Սասունը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ հայտարեց, թե բա՝ «Թավշյա» հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը։ Այսինքն՝ դավաճանեց Վազգենին՝ նրան փոխելով Նիկոլի հետ։

Ահա թե ովքեր ու երբ են սպանել Վազգենին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը