Լրահոս

16.09.2011 14:21


Ա. Սաֆարյան. «Այո՛, ԲՀԿ–ն իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված քաղաքական կուսակցություն է, և դա միայն լավ է»

Ա. Սաֆարյան. «Այո՛, ԲՀԿ–ն իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ  համախմբված քաղաքական կուսակցություն է, և դա միայն լավ է»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ  պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերվում «WikiLeaks»–ի այն հրապարակմանը, ըստ որի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամերիկացի դիվանագետին ասել է, թե ԲՀԿ–ն մեկ անձի շուրջ ձևավորված կուսակցություն է, ասել է, որ «WikiLeaks»–ի հրապարակումներին վերաբերվում է կասկածանքով և մեծ վերապահումով։

–Կարելի է հասկանալ այն շարժառիթները, որոնց համար զանազան մարդիկ զանազան ձևերով կարող են մասնավոր կայք գցել զանազան տեղեկություններ։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա այո՛, դա իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ  համախմբված քաղաքական կուսակցություն է, և դա միայն լավ է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը