Լրահոս

17.09.2011 12:02


Ստամբուլում երեք չեչեն են սպանել

Ստամբուլում երեք չեչեն են սպանել

Ինչպես հայտնում է թուրքական «Թուդեյ’ս զաման» թերթը, երեկ Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանում երեք չեչեն է սպանվել։

«Ջիհան» գործակալության հաղորդմամբ՝ ականատեսները պատմում են, որ հանցագործները փախուստի են դիմել սև  ավտոմեքենայով։ Թե քանիսն են նրանք եղել, ոչինչ չի հաղորդվում։

«Թուդեյ’ս զաման»–ը նշում է, որ սպանությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում մարդկանց երկու խմբի միջև ծագած վիճաբանության ընթացքում։

«ՌԻԱ նովոստին» էլ, հղում անելով թուրքական հեռուստաընկերությանը,  հայտնում է, որ չեչեններին մեկ մարդ է սպանել։   «NTV»–ն էլ  հաղորդում է, որ  Թուրքիայի  իրավապահ մարմինների աղբյուրը  հայտնել է սպանվածների անունները՝ Մսաևի Բերկհազ, Ռուստամ Ալտեմիրոլ, Զավբեկ Ամրիև։ Ենթադրաբար, նրանք նախկինում  կռվել են Շամիլ Բասաևի ջոկատում։

Սպանվածները Թուրքիայում ապրել են մեկուկես տարի։

Այս խորագրի վերջին նյութերը