Լրահոս

17.09.2011 12:32


ԱՄՆ–ում ավիաշոուի ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ինքնաթիռն ընկել է հանդիսատեսների վրա

ԱՄՆ–ում ավիամրցավազքի առաջնության ժամանակ ինքնաթիռը բախվել է հանդիսատեսներով լի տրիբունային։ Պայթյուն տեղի չի ունեցել, սակայն պողպատի բեկորները դես ու դեն են թռչել։ Ըստ նախնական տվյալների՝ մահացածների թիվը  կարող է հասնել տասներկուսի, իսկ վիրավորները 75–ն են։ Շատերի վիճակը ծանր է։

Նշվում է միջադեպի երկու պատճառ։ Առաջինը, որ «Մուսթանգ» կործանիչն անսարք վիճակում էր, և երկրորդը՝ փորձառու մարզիկ և կասկադյոր օդաչուն, հնարավոր է, իրեն վատ է զգացել։ Նա 74 տարեկան էր։

Այս խորագրի վերջին նյութերը