Լրահոս

17.09.2011 14:01


Կոմանդոս. «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»

Կոմանդոս. «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Գեներալը նշել է, որ Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումը հենց անկախությունն է։ Մյուս կարևոր ձեռքբերումը Արցախն է։

Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին՝ Տեր–Թադևոսյանը հայտարարել է.

-Ես զինվորական եմ, և եթե պատերազմ լինի, պետք է գնամ, բայց Աստված տա` չգնամ. պատերազմը մարդկային երևույթ չէ: Պատերազմի հավանականությունը, որպես զինվորական մարդ, որը շատ հաճախ է լինում Ղարաբաղում, և գիտի մեր բանակի հնարավորությունները, ես այսպես եմ գնահատում՝ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, դա բլեֆ է:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի վերսկսի պատերազմական գործողությունները, Կոմանդոսը պատասխանել է, թե դրան նախ պատրաստ չէ հարստացած Ալիևի կլանը, Ադրբեջանի հասարակությունը, ղեկավարությունը, և վերջապես՝ դրան մեծապես խոչընդոտում է հաղթական ոգի ունեցող հայոց ազգային բանակը։

Այս խորագրի վերջին նյութերը