Տնտեսական

19.11.2022 18:21


ԱԳՆ-ն 4.7 միլիոն դրամ է վճարել ընդամենը 1 մեքենա վարձակալելու համար

ԱԳՆ-ն 4.7 միլիոն դրամ է վճարել ընդամենը 1 մեքենա վարձակալելու համար

Արտաքին գործերի նախարարությունը Կենտրոնական բանկից գնել է 44 հատ արծաթե հուշամեդալ։

Գնման պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 4, 5 միլիոն դրամ։ Ըստ պայմանագրի՝ հուշամեդալները նախատեսված են Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակներին նվիրելու համար։

Արտաքին գործերի նախարարությունը 6.5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր կնքել է «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ-ի հետ։

Այս ավիաընկերությունն է իրականացրել Իրաքյան Քուրդիստանի երիտասարդ դիվանագետների դասընթացի մասնակիցների համար էքսկուրսիաներ՝ Հայաստանում։

ՀՀ ԱԳՆ-ն այս շաբաթ մեկ անձից գնման պայմանագիր է կնքել նաև «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ. այս ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների վարձույթով։

Արտաքին գործերի նախարարությունը 4.7 միլիոն դրամով նշված ընկերությունից վարձակալել է 1 ավտոմեքենա՝ Իրանի ԱԳ նախարարի այցի ընթացքում։

Հավանաբար այս ընկերությունը, որը գրանցված է Ծաղկունք գյուղում, վստահելի ընկերություն է, քանի որ պարբերաբար հայտնվում է մեկ անձից գնումների ցանկում. ավելի վաղ «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ից 3 միլիոն 310.000 դրամով ավտոմեքենաներ էր վարձակալել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նշենք, որ եթե ԲՏԱ նախարարության դեպքում գնման պայմանագրում կար վարձակալված մեքենաների մակնիշն ու նկարագիրը, ապա ԱԳՆ-ի կնքած պայմանագրում բացակայում են այդ տվյալները, և հայտնի չէ, թե այդ ի՞նչ մակնիշի մեքենա է եղել, ինչպիսի՞ տեխնիկական բնութագրով, որի վարձակալության համար վճարվել է 4.7 միլիոն դրամ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը