Լրահոս

20.09.2011 14:15


Իսրայելը Պաղեստինին կոչ է արել վերսկսել ուղիղ բանակցությունները

Իսրայելը Պաղեստինին կոչ է արել վերսկսել ուղիղ բանակցությունները

«Բի–Բի–Սի նյուս»–ը հաղորդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին առաջարկել է վերսկսել ուղիղ բանակցությունները, և ոչ թե ժամանակը ծախսել միակողմանի քայլերի վրա։

–Ես Պաղեստինի ինքնավարության ղեկավարին կոչ եմ անում ուղիղ բանակցություններ սկսել Նյու–Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում, իսկ հետո դրանք շարունակել Երուսաղեմում և Ռամիլայում,–հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև բանակցություններն ընդհատվել էին 2010թ.։ Ըստ փորձագետների՝ Իսրայելի կողմից հնչեցված այս առաջարկը նպատակ ունի Պաղեստինի իշխանություններին հարկադրել հրաժարվել 1967թ. սահմաններում ՄԱԿ–ի միջոցով Պաղեստինի անկախության ճանաչման նախագծից։

Ավելի վաղ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Բենիամին Նեթանյահուի հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ չի պատրաստվում հրաժարվել Պաղեստինի անկախության հարցը ՄԱԿ–ում քննարկելու մտադրությունից։

Այս խորագրի վերջին նյութերը