Լրահոս

21.09.2011 21:00


Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անկախության քսանամյակի առիթով

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անկախության քսանամյակի առիթով

Ճիշտն ասած, ես չէի ուզում ելույթներ ունենալ, որովհետեւ նախ ես չորս տարի է՝ ելույթներ եմ ունենում, եւ երկրորդ՝ ես չեմ սիրում հանդիսավոր արարողություններ, այն էլ այս հանդիսատեսի առջեւ, որովհետեւ դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրել անկախության արժեքը: Այն մարդիկ, ում պետք է բացատրել անկախության արժեքը, իրենց ընդունելության վայրում են, նրանքառավոտյան գտնվում էին կենտրոնական հրապարակում: Մարդիկ, որոնք ոչ միայն կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլեւ նրանցից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, այսօր հեռուստատեսությունից, բեմերից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Այդ մարդիկ պղծում են անկախություն հասկացությունը:

Մեր պատմության մեջ անկախություն վերականգնել հաջողվել է չորս անգամ: Անկախությունը հաջողվել է վերականգնել իններորդ դարում Բագրատունիներին, տասներորդ դարում՝ Ռուբինյաններին, 1918թ. Արարատյան Հայաստանի ժողովրդին, եւ չորրորդը՝ մենք ենք, դուք եք եւ հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը:

Անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը: Այսօրվա ղեկավարները հոգու խորքում իրենց անկախ չեն համարում, իրենց համարում են օտարների ճորտ: Եվ մինչեւ նրանցից Հայաստանը չազատվի, մենք անկախություն չենք ունենա: Ուստի ձեզ բախտ է վիճակվել կրկին վերանվաճել մեր անկախությունը: Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ առաջնորդ

Այս խորագրի վերջին նյութերը