Քաղաքական

22.12.2022 16:15


Երևանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը․ ՌԴ ԱԳՆ

Երևանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը․ ՌԴ ԱԳՆ

Երևանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշում է, որ այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով։

Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև առանց խոչընդոտների կապի ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը։

«Կողմերն ափսոսանք են հայտնել՝ կապված դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը մասնակցելուց Երևանի հրաժարման հետ, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Բացի այդ, շեշտը դրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը