Լրահոս

26.09.2011 10:58


Ադրբեջանը հերքում է «ВВС»–ի այն հայտարարությունը, թե օլիմպիական խաղերին ոսկե մեդալ ստանալու համար կաշառք են տվել

Ադրբեջանը հերքում է «ВВС»–ի այն հայտարարությունը, թե օլիմպիական խաղերին ոսկե մեդալ ստանալու  համար կաշառք են տվել

Ինչպես տեղեկացնում է «Ապասպորտ.ազ» գործակալությունը, Ադրբեջանի բռնցքամարտի  ֆեդերացիայի նախագահ Քյամալեդդին Հեյդարովը հայտարարել է, թե «ВВС»–ի տարածած տեղեկատվությունը «զրպարտություն է»։

Չի կարելի հիմնվել ինչոր մեկի ստի վրա, ամբողջ աշխարհով մեկ անլուրջ տեղեկատվություն տարածել։ Եվ նրանք, ովքեր կազմակերպել են դա, պետք է պատասխան տան,–նշել է նա։

Հիշեցնենք, որ «BBC» բրիտանական լրատվական կենտրոնը հայտնել է, որ հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Նյուզնայթ» հաղորդումը հայտնաբերել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (AİBA) և «World Series Boxing» (WSB) բոքսի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանից փոխանցված միլիոնների մասին վկայություններ։ Աղբյուրի  համաձայն՝ «WSB»–ի ղեկավարը պնդել է, թե գումարը ստացվել է այն բանի համար, որ երաշխիքներ տրվի, թե 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում ադրբեջանական բռնցքամարտիկները 2 ոսկե մեդալ կստանան։

Ադրբեջանի բռնցքամարտի  ֆեդերացիայի նախագահն այս տեղեկատվությունը համարել է զրպարտություն և՛ Ադրբեջանի, և՛ Օլիմպիական խաղերի  կազմակերպմամբ զբաղվող Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AİBA) հասցեին։

Սիրողական բռնցքամարտի միջազգային կազմակերպությունն ու Ադրբեջանի  բռնցքամարտի ֆեդերացիան բավական փաստեր ունեն ապացուցելու համար այն, որ նրանց կողմից ասվածը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն։ Դրա համար  մեր  բռնցքամարտիկները պետք է ավելի մեծ ջանքեր  գործադրեն և ապացուցեն, որ  այն, ինչ նրանք ասում են, լիակատար անմտություն է։ «AİBA»–ն վերջին տարիներին լուրջ  հակակոռուպցիոն միջոցառումներ  է իրականացրել, մեծ բարեփոխումներ  է անցկացրել՝ թափանցիկությունն ապահովելու համար։ Եվ ոչ մի կողմնակի ուժ չի կորող նրա հեղինակության վրա ստվեր գցել։ Որքան էլ  ջանք թափեն, մեկ է՝ նրանց ուժերը չեն հերիքի,–ասել է նա։

Քյամալեդդին Հեյդարովը հայտարարել է, թե «AİBA»–ի և նրա նախագահի մասին միայն դրական բաներ  կարող է ասել։

–«AİBA»–ի վերջին կոնգրեսի ժամանակ, որը տեղի է ուենցել Բաքվում, բոլոր  երկրների  ներկայացուցիչները, այդ թվում նաև Անգլիայի բռնցքամարտի  ֆեդերացիան, Միջազգային ասոցիացիայի հասցեին միայն դրական բաներ էին ասել։ Ցավոք, տեղի ընդդիմադիր  մամուլը ամեն անգամ միանում է արտասահմանյան վարկաբեկիչ արշավներին։ Նրանք չեն ուրախանում Ադրբեջանի և ոչ մի հաջողությամբ։ Հենց որ արտասահմանյան ԶԼՄ–ներում բացասական տեղեկատվություն է հայտնվում, նրանք միանում են այդ ստին։ Նրանք օգտվում են դրանից, որպեսզի մի քանի օր լցնեն իրենց էջերը։ Իսկ երբ նրանց սուտը բացահայտվում է, նրանք անպատասխանատու ձևով լռում են։ Բայց այսպես չի կարող շարունակվել։ Նրանք պետք է այդ մասին լուրջ մտածեն։ Երբ խոսքը Ադրբեջանի հեղինակության մասին է, իշխանության և ընդդիմության մասին խոսակցություններ չպետք է լինեն,–հայտարարել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը