Լրահոս

26.09.2011 11:12


Արագածի վրա 48 ուսանող է մոլորվել

Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա նախօրեին մոլորվել է ուսանողների 48 հոգանոց արշավախումբ: ԱԻՆ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած մարզային փրկարարական ջոկատի որոնողական աշխատանքների արդյունքում, գիշերը, ժամը 23:15-ի սահմաններում փրկարարները Արագած լեռան վրա գտել են 48 հոգանոց կորած արշավախմբին:

Աղբյուրը փոխանցում է, որ ուսանողներին անվնաս իջեցրել են սարից և հանձնել հարազատներին:

Այս խորագրի վերջին նյութերը