Լրահոս

28.09.2011 09:52


Չեմպիոնների լիգա. արդյունքներ

Չեմպիոնների լիգա. արդյունքներ

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները։ Տուրի ամենաանսպասելի արդյունքը գրանցվեց Մանչեստերում։ «Յունայթեդ»–ը սեփական հարկի տակ՝ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում, միայն խաղի վերջին րոպեին կարողացավ փրկվել պարտությունից։ Նախ 2-0 հաշվով առջևում էին մանկունյանցիները, ապա հյուրերը երկրորդ խաղակեսում կարողացան երեք անգամ գրավել «Յունայթեդի» դարպասը և առաջ անցան հաշվի մեջ: Սակայն հանդիպման վերջին րոպեին Ալեքս Ֆերգյուսոնի թիմն, այնուամենայնիվ, փրկեց խաղը, և հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով:

Ձեզ ենք ներկայացնում երկրորդ տուրի առաջին օրվա հանդիպուների արդյունքները։

A ԽՈՒՄԲ

ԲԱՎԱՐԻԱ  (Գերմանիա)  -  ՄԱՆՉԵՍԹԵՐ  ՍԻԹԻ  (Անգլիա)`  2-0

ՆԱՊՈԼԻ  (Իտալիա)  -  ՎԻԼՅԱՌԵԱԼ  (Իսպանիա)`  2-0

B ԽՈՒՄԲ

ԲԿՄԱ  (Ռուսաստան)  -  ԻՆՏԵՐ  (Իտալիա)`  2-3

ՏՐԱԲԶՈՆՍՓՈՐ  (Թուրքիա)  -  ԼԻԼԼ  (Ֆրանսիա)`  1-1

C ԽՈՒՄԲ

ՕՑԵԼՈՒԼ  (Ռումինիա)  -  ԲԵՆՖԻԿԱ  (Պորտուգալիա)`  0-1

ՄԱՆՉԵՍԹԵՐ  ՅՈՒՆԱՅԹԵԴ  (Անգլիա)  -  ԲԱԶԵԼ  (Շվեյցարիա)`  3-3

D ԽՈՒՄԲ

ՌԵԱԼ  (Իսպանիա)  -  ԱՅԱՔՍ  (Հոլանդիա)`  3-0

ԼԻՈՆ  (Ֆրանսիա)  -  ԴԻՆԱՄՈ  (Զագրեբ, Խորվաթիա)`  2-0

Այս խորագրի վերջին նյութերը