Լրահոս

28.09.2011 11:10


Հրդեհներ

Սեպտեմբերի 14-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում `1հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում`1,5հա, Լոռու մարզի  Վանաձոր քաղաքում`1հա, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում`1800քմ, Երևան քաղաքի Գ.Հով­սեփ­յան փողոցի թիվ 26 հասցեում` հեռուստաաշտարակի մոտակայքում`3000քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Սեպտեմբերի 27-ին`ժամը 14.29-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել`15.15-ին:

Այրվել են Բ.Միրզոյանին պատկանող 250 հակ անասնակեր և կից անասնագոմի տանիքից 6 քմ մակերեսով հատված:

Այս խորագրի վերջին նյութերը