Լրահոս

29.09.2011 13:12


Վարչապետ. «28-ին «отменяется», 29-ին կգան, այ քեզ բան»

Վարչապետ. «28-ին «отменяется», 29-ին կգան, այ քեզ բան»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք բյուջեի նախագծով 2012 օլիմպիական տարում լրացուցիչ միջոցներ նախատեսված են նախարարության համար:

«Եթե կարող եք պլանավորել, թե քանի չեմպիոն եք տալու, մենք առանձին տողով ձեզ համար կավելացնենք բյուջեում, բայց չկատարելու համար պատասխանատվությունը կվերցնեք ձեզ վրա»,- կատակով պատասխանեց վարչապետը:

Դրան հաջորդեց նախարարի արձագանքը. «Էլ չեմ ասում վերջին հաջողությունները, յուրաքանչյուր ամիս գրեթե մեկ-երկու ոսկե մեդալ ենք բերել, որևէ ֆինանսական արձագանք չկա»:

«Ո՞նց չկա, ո՞ր մի չեմպիոնին չենք մեծարել, պարգևատրել»,- վարչապետի հարցին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պատասխանեց.

«Վերջին անգամ պետք է սեպտեմբերի 28-ին ընդունեիք, բայց ասել եք` թող էլ չգան: Կառավարությունից են զանգել ասել են` «отменяется»։

«28-ին «отменяется», 29-ին կգան, այ քեզ բան»,- ամփոփեց Տիգրան Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը