Լրահոս

10.10.2011 13:32


Երվանդ Բոզոյան.«ԼՂ խնդիրը մոտ ժամանակներս չի լուծվի»

Երվանդ Բոզոյան.«ԼՂ խնդիրը մոտ ժամանակներս չի լուծվի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է, թե այդ այցը հետախուզական բնույթ էր կրում. նա ուսումնասիրում էր տարածաշրջանը։

–Նա ցանկանում էր գալիք նախագահական ընտրություններում հիմնվել հայ համայնքի ձայների վրա և հուզումնալից արտահայտություններ արեց։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա Թուրքիան այլընտարնք չունի, որովհետև Սարկոզիի հակառակորդները՝ աջերը, ավելի ռադիկալ են դնում Հայոց հարցը,–ասել է նա։

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Ֆրանսիան մեզ համար շատ կարևոր երկիր է դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց ֆրանսիացիները ԼՂ խնդիրի լուծման առումով մեծ ջանքեր չեն գործադրի, և չարժե նորությունների սպասել։

–ԼՂ բանակցային գործընթացի անցած փորձը ցույց է տալու, որ արագ լուծում չի լինելու։ Այդ խնդիրը մոտ ժամանակներս չի լուծվի,–ասել է նա։

Երվանդ Բոզոյանը, պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հրապարակված վեց բաղադրիչները, ըստ որոնց պետք է լինի «Լեռնային Ղարաբաղի շուրջը եղած տարածքների ազատում, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի ապահովում, այնուհետ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշում, փախստականների վերադարձ, անվտանգության ապահովման համար խաղաղապահ գործողության իրականացում»՝ ասել է, թե դրանք, ըստ էության, մադրիդյան սկզբունքներն են ու հայտնի էին, և դրա հետ մեր կողմը չպետք է համաձայնվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը