Մեկնաբանություն

03.06.2023 12:01


Չորսը՝ սեղանի շուրջ, մեկը՝ սեղանի վրա

Չորսը՝ սեղանի շուրջ, մեկը՝ սեղանի վրա

Նիկոլ Փաշինյանը վաղուց Հայաստանի համար չի բանակցում։ Նա բանակցում է Հայաստանի անունից ու Հայաստանի վրա։ Բանակցություններում Հայաստանը սեղանի վրա է, ոչ թե սեղանի շուրջ։

Երբ Քիշինևում մի սենյակում էին հայտնվել Միշելը, Մակրոնը, Շոլցը, Փաշինյանն ու Ալիևը, ամեն մեկն իր շահն ուներ որպես երկրի կամ երկրների միության ղեկավար։ Բոլորը նստած էին՝ իրենց պետական շահերն առաջ տանելու համար։ Բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Փաշինյանն իր անձնական շահն է առաջ տանում։ Փաշինյանն անում է այն, ինչի համար մնացել է վարչապետի աթոռին։ Նրա դրսի կուրատորները պահանջում են հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն։ Նիկոլը դա անում է։ Առաջին քայլն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է։ Դրանից հետո գալիս են ՀՀ տարածքներն ու ՌԴ ռազմաբազան Գյումրիից հեռացնելը։ Երրորդ փուլով արդեն Հայաստանը դառնում է թուրք–ադրբեջանական տանդեմի զոհ՝ արևմուտքի կարեկցող հայացքի ներքո։

Նիկոլն այս ամենը լավ հասկանում է, բայց հանուն նյութական ու սեփական անձի անվտանգային շահերի՝ գնում է այդ ճանապարհով։ Նա Արևմուտքից ձևական երաշխիքներ է պահանջում արցախահայության և Հայաստանի մնացուկների համար, բայց չի ստանում։

Թուրքիան չի էլ թաքցնում, որ խնդիր ունի ամբողջությամբ կլանել Հայաստանը։ Նիկոլը թուրքերի ռազմավարն է ու քաղաքական «Բայրաքթարը»։

Հայաստանը բանակցային սեղանի վրայից սեղանի կողքը նստեցնելու անհրաժեշտ նվազագույն պայմանը նրա հեռացումն է։ Մնացած օրակարգերը կեղծ են։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը