Քաղաքական

31.08.2023 13:41


Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակը փոխել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակը փոխել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել համատեղ որոշման արդյունքները և տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ.

«Այսօր վտանգի առաջ ոչ միայն Արցախն է կանգնած, այլ նաև Հայաստանը .դուք լավ չեք պատկերացնում, թե այդ երկու մարմինն ինչպես են իրար շաղկապված: Չի կարող մի մարմինն առանց միյուսի գոյություն ունենալ: ՀայաՔվե նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի՝ չհաշված արդյունքը: Շատ կարևոր է, որ հանրաքվեով ժողովուրդը ոչ ասի Արցախը հանձնելուն: Այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդներն ավելի փորձառուների հետ միավորվեցին և աշխատեցին, աշխատանքի մի նոր, հաճելի ձև է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ մինչև ուժ, համառություն ցույց չտաս, ոչ մի հարց էլ չի լուծվի. «Այն, ինչ արցախցիներն արեցին, աննախադեպ էր: 120 հազար մարդ, իրենց ծծկեր երեխաներով, մեծահասակներով, սոված լինելով, բայց Աղդամով չեն ցանկանում օգնություն վերցնել: Սա հերոսություն է և մեծ օրինակ է մեր ժողովրդի համար: Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակը փոխել»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը