Քաղաքական

27.10.2011 12:50


ՀՀԿ–ականները տեղյակ չեն՝ Կարեն Կարապետյանը հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ

ՀՀԿ–ականները տեղյակ չեն՝ Կարեն Կարապետյանը հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել: Կարեն Կարապետյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանն էլ «7օր»–ին ասել էր, որ չի մեկնաբանում այդ լուրերը։

«7օր»–ը փորձել է տեղեկություններ իմանալ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովից։

Մեզ հետ զրույցում նա նշել է, որ Կարեն Կարպետյանը ՀՀԿ անդամ չէ, և ինքը ոչինչ չի կարող ասել։

Ես միայն մամուլի հրապարակումներին եմ ծանոթ,–ասել է նա։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել է, թե ինքը նույնպես այդ մասին մամուլից է տեղեկացել։

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ կան նաև, որ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը մասնակցում է գործադիր մարմնի նիստերին, Գալուստ Սահակյանը պատասխանել է.

–Դե մեր միջավայրն այնպիսին է, որ բոլորի մասին նման պահերին կարելի է բաներ ասել, իսկ Բեգլարյանը մեր գործադիրի անդամ է և պետք է մասնակցի, ու միայն այսօր չէ։

Հարցին՝ Գագիկ Բեգլարյանը մի՞շտ է մասնակցել նիստերին, նա պատասխանել է՝ իհա՛րկե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը