Հարցազրույց

20.10.2023 11:34


Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն արևմտյան երկրների հետ միջոցառումներին հանգեցնում է Հայաստանի շահերի հանձնմանը. Մաքսիմ Գրիգորև (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն արևմտյան երկրների հետ միջոցառումներին հանգեցնում է Հայաստանի շահերի հանձնմանը. Մաքսիմ Գրիգորև (տեսանյութ)

Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, քաղաքագետ Մաքսիմ Գրիգորևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում:

Փորձագետի խոսքով՝ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում հակահայկական բնույթ էր կրում։

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու գործողություններն ամբողջությամբ հակահայկական բնույթ են կրում։ Մենք հասկանում ենք, որ նա հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես մարդ, որի ակտիվ մասնակցությամբ, կորսվեց Լեռնային Ղարաբաղը և հնարավոր է՝ հետագայում նաև Հայաստանի տարածքը։ Լեռնային Ղարաբաղի՝ ավելի քան 100 հազար բնակիչ հենց Փաշինյանին կարող են ատել տեղի ունեցածի համար»,-ասել է Գրիգորևը։

Փորձագետի կարծիքով՝ որեւէ Փաշինյան չի կարող սասանել ռուս և հայ ժողովրդի բարեկամությունը։

«Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին և գործողություններին, դրանք հասկանալի են, թե ինչ է նա իրենից ներկայացնում, նույնպես հասկանալի է։ Բայց, իմ խորին համոզմունքն այն է, որ որեւէ Փաշինյան չի կարող սասանել ռուս և հայ ժողովրդի բարեկամությունը, ինչպես նաև, Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի շահերի պաշտպանության և օգնության գործում։ Անշուշտ, ինչպես եղել է հարյուրավոր տարիների ընթացքում, այն կշարունակվի՝ ի հեճուկս Հայաստանի ներկայիս ղեկավարի»,-ընդգծել է Գրիգորեւը։

Փորձագետը կարծում է, որ Արեւմուտքի դերը Հայաստանի համար ամբողջությամբ բացասական է։

«Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի մասնակցությունը արևմտյան երկրների հետ միջոցառումներին, հանգեցնում է Հայաստանի համար որևէ շահի հանձնմանը, ուստի, իմ կարծիքով, Արևմուտքի դերն, այս առումով, լիովին բացասական է։ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու փոխարեն Փաշինյանը Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել, որոնք, բնականաբար, որևէ կերպ չեն միջամտել այդ ամենին: Եվ միևնույն ժամանակ ռուս խաղաղապահները, վտանգելով իրենց կյանքը, հայերին փրկում էին Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, խաղաղապահների մի մասը՝ հենց ռուս խաղաղապահները, սպանվել են, ուստի այն, որ արևմտյան երկրները ոչինչ չեն անի Հայաստանի շահերը պաշտպանելու համար, իմ կարծիքով, դա լիովին ակնհայտ է»,-եզրափակել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը