Տնտեսական

26.10.2023 19:17


2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները

2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները

Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ:

«Ի՞նչ ես անում» արշավը բանկի MyAmeria հավելվածի օգտատերերի համար էր, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր ամեն ամիս MyAmeria-ով կատարել 5000 դրամ և ավելի գումարի վճարումներ, փոխանցումներ ու վարկի մարումներ և կուտակել պրոմո կոդեր: Խաղարկվում էր մինչև 1.500.000 դրամի 57 հատ նվեր քարտ:

«Նախորդ տարի մենք գործարկեցինք Ամերիաբանկի նոր բջջային հավելվածը` MyAmeria-ն, որը շարունակ կատարելագործել ենք` նոր ու եզակի գործիքակազմ ներդնելով, օրինակ, Հայաստանում առաջին Visa Subscription հնարավորությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը, և ապաբաժանորդագրվել: Արդյունքում այն հայկական ամենաշատ ներբեռնվող հավելվածների թվում է: Առաջիկայում ևս Ամերիաբանկի հաճախորդների համար նորություններ ենք ունենալու` «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայություն, առևտրային կետերում QR վճարումներ, ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներից հավելվածի միջոցով գումարի կանխիկացում, MyAmeria հավելվածում այլ բանկի քարտը կցելու, այլ անձի վարկը մարելու հնարավորություն և շատ ավելին»,-ասում է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը:

Երկրորդ` «Անկանխիկը թույն ա» արշավի շրջանակում խաղարկությունն Ամերիաբանկն իրականացնում էր իր բոլոր Visa քարտապանների համար, և մասնակցելու hամար անհրաժեշտ էր ամռան ընթացքում կատարել 3000 ՀՀ դրամ և ավելի գումարի 10 անկանխիկ գործարք: Այդ դեպքում հաճախորդները ստանում էին մինչև 1 միլիոն դրամի 34 նվեր քարտերի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն:

Հավելելենք, որ երկու խաղարկություններին միասին մասնակցել է բանկի ավելի քան 100.000 հաճախորդ:

380305919_1604139683745684_7248157157673277628_n 387330267_1489918358427473_7921598711698796078_n

Այս խորագրի վերջին նյութերը