Տնտեսական

28.10.2023 09:53


Արցախի կողքին. CCF-ին Ամերիաբանկը ներկայացրեց իր աջակցության ծրագրերը (տեսանյութ)

Արցախի կողքին. CCF-ին Ամերիաբանկը ներկայացրեց իր աջակցության ծրագրերը (տեսանյութ)

Երկրի լավագույն գործատուներն իրենց լավագույն առաջարկներով հոկտեմբերի 26-ին ներկայացան արտահերթ իրականացված Career City Fest-ին։ Արտահերթ՝ քանի որ այն նպատակ ունի առաջին հերթին աջակցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքի, կրթության ու մի շարք այլ ոլորտներում։

Փառատոնին իր ուրույն ներկայացվածությունն ուներ Ամերիաբանկը։

Այս օրերին Ամերիաբանկի ուշադրությունն Արցախի մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալուն և նրանց համար հնարավորություններ ստեղծելուն է ուղղված։

Ամերիաբանկի տաղանդների ներգրավման ավագ մասնագետ Լիլիթ Չոբանյանի խոսքով՝ լինելով պատասխանատու կառույց, Ամերիաբանկը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցելու Արցախի մեր հայրենակիցներին, հնարավորություն տալ նրանց ձեռք բերել նոր գիտելիքներ, մասնագիտական կարիերան շարունակելու հնարավորություն և այլն։ Այդ ծրագրերից է «Ամերիա Սերունդ․ Արցախ» ծրագիրը, որին կարող են դիմել մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը