Տնտեսական

27.11.2023 11:33


Հայաստանի 11 միլիարդի հասած արտաքին պարտքն ավելացրեցին 30 միլիոն եվրոյով

Հայաստանի 11 միլիարդի հասած արտաքին պարտքն ավելացրեցին 30 միլիոն եվրոյով

Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 6.7 միլիարդ դոլար արտաքին պարտքով, պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը հասցրել է 11 միլիարդ դոլարի։

Հայաստանի արտաքին պետական պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։

Ու, թեև Հայաստանի Կառավարությունը հայտարարում է, որ հարկային եկամուտները գերակատարել է, և չի կարող լինել դեպք, որ այս կամ այն ծրագիրը չկատարվի բյուջեում փող չլինելու պատճառաբանությամբ, այդուամենայնիվ փող ունեցող Կառավարությունը շարունակում է ծրագրեր իրականացնել միջազգային բանկերից ստացված վարկերի միջոցով։

Կառավարության հերթական վարկերը վերցնելու մասին տեղեկությունը հայտնի դարձավ այս շաբաթ։

Վարկային համաձայնագրերից առաջինով՝ Եվրոպական ներդրումային բանկից Հայաստանի Հանրապետությունը կստանա 25 միլիոն եվրո՝ Երևան քաղաքի մի շարք շինություններում, մասնավորապես՝ 6 բուժհաստատություններում և 32 մանկապարտեզներում էներգաարդյունավետությունը բարձրացնելու և վերականգնվող էներգիան զարգացնելու համար։

Երկրորդ վարկային համաձայնագրով՝ Եվրոպական ներդրումային բանկից Հայաստանը կստանա 5 միլիոն եվրո՝ Երևանի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։

Աղնյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը