Տնտեսական

29.11.2023 09:20


Տարեկան 160 հազար դրամ՝ կենտրոնում, 24 հազար դրամ՝ կենտրոնից դուրս ավտոմեքենա կայանելու համար (լուսանկար)

Տարեկան 160 հազար դրամ՝ կենտրոնում, 24 հազար դրամ՝ կենտրոնից դուրս ավտոմեքենա կայանելու համար (լուսանկար)

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

Ինչպես նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Աղբյուրը՝ tert.am

3

Այս խորագրի վերջին նյութերը