Քաղաքական

12.01.2024 14:16


ՀՀ-ն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի մաս՝ մոռանալով իր ժողովրդի անվտանգության մասին. Զախարովա (տեսանյութ)

ՀՀ-ն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի մաս՝ մոռանալով իր ժողովրդի անվտանգության մասին. Զախարովա (տեսանյութ)

Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները և դրանք համարում ենք կործանարար և իրականությանը չհամապատասխանող։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները ձախողել են Ղարաբաղում իրենց պարտավորությունները և բնակչության էթնիկ զտումներ են թույլ տվել։

«Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են. մենք շատ վստահելի, լավ, սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ։ Մենք բազմիցս բացատրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք երկկողմ հարաբերություններում միայն նոր խնդիրներ են բերում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ոչ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ոչ էլ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, այնտեղ ինչ-որ մեկին ձեռնտու է։ Չգիտեմ՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու է Հայաստանում, ձեռնտու է արդյոք Հայաստանի արտերկրում, դժվար է ասել։ Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,-ասել է Զախարովան։

Զախարովան որպես ապացույց մեջբերել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի որոշումը, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ուղարկվում է տարածաշրջան՝ հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու համար։

***

Արևմուտքին հաճոյանալու համար, ամեն դեպքում, պետք է խուսափել եզրագծին հասնելուց և աբսուրդի մեջ չընկնելու: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնում և Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները «միջազգային հեղինակություն ունեն, և դա դրանց լեգիտիմություն է հաղորդում»։

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ, ցավոք, նման բաներ ասող մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը։ Սա մեր՝ նման դիրքորոշումը չհասկանալու հարցը չէ, ոչ մի դեպքում, մենք ինչեր ասես, որ չենք տեսել, սա շատ կարևոր խնդիր է հենց Հայաստանի համար։ Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման ոչ այլընտրանքային ճանապարհային քարտեզը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի մի շարք է, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։ Վաշինգտոնն ու Բրյուսելը կամ ուղղակիորեն կրկնօրինակել են դրանք, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի բարձր լեգիտիմության մասին, կամ փոխել են դրանք՝ իրենց պատեհապաշտական ​​շահերի համար։ Նման կեղծ միջնորդների ինչպիսի՞ լեգիտիմության մասին ընդհանրապես կարելի է խոսել, եթե հաշվի առնենք, որ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զբաղված է միջազգային իրավունքի դեմ բացահայտ խախտումներ իրականացնելով, հրահրում է պատերազմներ, հակամարտություններ, կազմակերպում գունավոր հեղափոխություններ և բոլորին պարտադրում այն ​​կանոնները, որոնք հորինել են հենց իրենք՝ արևմտյանները։ Մյուս շատ կարևոր կետն այն է, որ եթե Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում ինչ-որ բան քննարկվի, որը, օրինակ, կհակասի Հայաստանի ազգային շահերին, ապա չեն հիշի արդյոք նման քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ հենց այդ հարթակներն հայտարարություններին ու փաստաթղթերին ավելի բարձր լեգիտիմություն տալիս։ Պարզապես պետք է իմանալ պատմությունը, ձեր երկրների ու տարածաշրջանների պատմությունը և համաշխարհային պատմությունը»,-ասել է նա՝ նշելով, որ շատ հաճախ Արևմուտքի ընկերները տապալվում են նրա օգնությամբ։

***

Մենք խորը մտահոգությամբ ենք ընդունել հունվարի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ֆաշիստ երիտասարդների խմբերի երթին։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին հավաքի մասնակիցներին, ովքեր բառացիորեն իրենց կողմնորոշումը ցուցադրեցին տեսախցիկի առաջ՝ լրատվամիջոցների ներկայությամբ՝ ձեռքերը բարձրացնելով նացիստական ​​ողջույնի նշանով։ Ափսոսանք է առաջացնում այն, որ Հայաստանի իշխանությունների և իրավապաշտպան կառույցների կողմից պատշաճ արձագանք չկա։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է ճնշել նացիզմի ցանկացած դրսևորում, արմատախիլ անել դրանք և անխոնջ պայքարել պատմության կեղծման դեմ»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը